04.10.2019 13:24

Բելառուսում սկսվել է մարդահամարը

Բելառուսում սկսվել է մարդահամարը

Հոկտեմբերի 4-ից 30-ը Բելառուսում կանցկացվի հանրապետության բնակչության մարդահամար, որի առաջին արդյունքները կհրապարակվեն եկող տարվա փետրվարին։ Այդ մասին տեղեկացրել է Ազգային վիճակագրական կոմիտեն, որը կազմակերպել է մարդահամարը։

«Հանրապետության բնակիչներին կառաջարկվի պատասխանել 49 հարցի՝ կապված վիճակագրական և ազգային էթնիկ հիմնական բնութագրերի, միգրացիոն ակտիվության, կրթության հարցերի, զբաղվածության, բնակարանային պայմանների, տնտեսական գործունեության և մի շարք այլ խնդիրների հետ»,- նշել են Վիճակագրական կոմիտեում։

2009 թ․ մարդահամարի ժամանակ Բելառուսի բնակիչները պետք է պատասխանեին 37 հարցի։ Այս անգամ հանրապետության բնակիչներին առաջին անգամ հարց կտրվի, թե արդյո՞ք նրանք ծրագրում են դուրս գալ Բելառուսից, ի՞նչն է պատճառը, որ նրանք չեն աշխատում իրենց բնակավայրում, ի՞նչ լրացուցիչ կրթություն ունեն, տնտեսություն վարո՞ւմ են գյուղական բնակավարում, ծրագրո՞ւմ են երեխաներ ունենալ և այլն։

Փոխանցում է tass.ru-ն։