04.10.2019 15:08

Իմպիչմենտից Թրամփը յուրովի է պաշտպանվում

Իմպիչմենտից Թրամփը յուրովի է պաշտպանվում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն իմպիչմենտ հայտնելու՝ դեմոկրատների նախաձեռնությունն անմիջապես անվանեց «վհուկների որս» և «անհեթեթություն»։

Նախագահը ճիշտ այդպես էր արձագանքել նաև 2016 թ․ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությանը։

Անցյալ շաբաթվա ընթացքում Թրամփը մի ամբողջ շարք ագրեսիվ գրոհներ է գործել իմպիչմենտի կողմնակիցների վրա։ Նա առաջարկել է ձերբակալել Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ Ադամ Շիֆին՝ նրան մեղադրելով «պետական դավաճանության» մեջ։

Օրենքին հակառակ՝ նախագահը անձնական հանդիպում է խնդրել Ուկրաինայի նախագահի հետ իր հեռախոսազրույցի մասին բողոք ներկայացրած իրազեկիչի հետ։ Նա հայտարարել է, կրկին՝ օրենքին հակառակ, որ նման իրազեկիչների պաշտպանության կանոնները «վերջերս փոխվել են», և ինքը կարող է իմանալ նրա անձնական տվյալները։ Ընդ որում՝ Վլադիմիր Զելենսկու հետ իր բանակցությունները Թրամփն անվանել է «իդեալական»։ Թրամփը իմպիչմենտի գործընթաց սկսելն անվանել է «պետական հեղաշրջում» և նախազգուշացրել, որ դա կարող է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ։

Մինչդեռ Վաշինգտոնի անանուն աղբյուրները ամերիկյան լրատվամիջոցներին պատմել են, որ նախագահի վարչակազմում միանգամայն լուրջ են վերաբերվում իմպիչմենտի սպառնալիքին և արդեն ձեռնամուխ են եղել իրավաբանների հատուկ թիմ հավաքելու, որը կվիճարկի նախագահին ներկայացված մեղադրանքները։

Փոխանցում է BBC-ն։

Իմպիչմենտից Թրամփը յուրովի է պաշտպանվում