05.10.2019 13:32

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսի «Ինտեր»-ի դարպասը խփած առաջին գոլը լավագույնն է ճանաչվել Չեմպիոնների լիգայի ընթացիկ շաբաթում: Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «կապտանռնագույններ»-ը միլանցիներին հաղթել էին 2:1 հաշվով, իսկ ուրուգվայցի հարձակվողն իր հաշվին դուբլ էր գրանցել: