05.10.2019 19:30

«Բավարիա» - «Հոֆենհայմ»՝ 1:2. Սարգիս Ադամյանի դուբլը ապահովում է հաղթանակը «Այլանց Արենա»-ում (տեսանյութ)

«Բավարիա» - «Հոֆենհայմ»՝ 1:2. Սարգիս Ադամյանի դուբլը ապահովում է հաղթանակը «Այլանց Արենա»-ում (տեսանյութ)

Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ պարտվեց «Հոֆենհայմին»:

Հանդիպման հերոս դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Մեր ֆուտբոլիստը խաղի հաշիվը բացեց 53-րդ րոպեին: 

20 րոպե անց հաշվի հավասարությունը վերականգնեց մյունխենյան թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

Սակայն Ադամյանը դեռ չէր ասել իր վերջին խոսքը:  79-րդ րոպեին, աջ ոտքի փայլուն հարվածով հայազգի հարձակվողը խոցեց Մանուել Նոյերի դարպասը և հաղթանակ պարգևեց իր թիմին:

Սարգիսն առաջին անգամ էր թիմի մեկնարկային կազմում: «Հոֆենհայմին» իր պատմության մեջ առաջին անգամ հաջողվեց հաղթել «Բավարիային» Մյունխենում։