05.10.2019 19:59

Լա լիգա.«Ռեալ Մադրիդ» - «Գրանադա»՝ 4:2. «Սերուցքայինները» դժվարին հաղթանակ տոնեցին (տեսանյութ)

Լա լիգա.«Ռեալ Մադրիդ» - «Գրանադա»՝ 4:2. «Սերուցքայինները» դժվարին հաղթանակ տոնեցին (տեսանյութ)
Իսպանական Պրիմերայի 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտիագո Բերնաբեու»-ում հյուրընկալել էր «Գրանադա»-ին:

Հանդիպման հաշիվը 2-րդ րոպեին բացեց Կարիմ Բենզեման: Առաջին խաղակեսի վերջնամասում «սերուցքայիններ»-ի առավելությունը կրկնապատկեց Էդեն Ազարը: 61-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Լուկա Մոդրիչը:

Երբ թվում էր՝ «արքայական» ակումբը հեշտ հաղթանակ կտոնի, հյուրերը 2 անգամ կրճատեցին տարբերությունը. նախ 69-րդ րոպեին 11-մետրանոցը հստակ իրացրեց Մաչիսը, իսկ 8 րոպե անց մեկ գոլ էլ հեղինակեց Դուարտեն:

Այնուամենայնիվ, «Գրանադա»-ն ավելին անել չկարողացավ: Խաղավերջում մեկ գնդակ էլ խփեց տանտերերի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը:

Այս պահի դրությամբ «Ռեալ»-ը 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Գրանադա»-ն ունի 14 միավոր ու 2-րդն է:

«Ռեալ Մադրիդ» - «Գրանադա»՝ 4:2