06.10.2019 10:03

«Բարսելոնան» պաշտոնանկ կանի Վալդեսին

 «Բարսելոնան» պաշտոնանկ կանի Վալդեսին

Կատալոնական «Բարսելոնայի» պատանեկան թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Վալդեսը կհեռացվի զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է Sport.es-ը:

Վալդեսը հոկտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել «Բարսելոնայի» ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում որոշում է ընդունվել պաշտոնանկ անել իսպանացի դարպասապահին:

Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Վալդեսի և կատալոնական թիմի ղեկավարության հարաբերությունները լարվել են, քանի որ «Բարսելոնայի» պատանեկան թիմում նախկին դարպասապահի կատարած փոփոխություններն առաջացրել են ակումբի ղեկավարության զայրույթը:

Վիկտոր Վալդեսը «Բարսելոնայի» պատանեկան թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել էր ամռանը: