06.10.2019 11:30

Le10Sport. հայտնի է Գրիզմանի և Մեսսիի կոնֆլիկտի պատճառը

Le10Sport. հայտնի է Գրիզմանի և Մեսսիի կոնֆլիկտի պատճառը

«Բարսելոնա»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է հեռանալ թիմից ավագ Լիոնել Մեսսիի հետ լարված փոխհարաբերությունների պատճառով: Այս մասին հայտնում է Le10Sport-ը: 

«Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը դժգոհ է, որ ակումբի ղեկավարությունը գումար է ծախսել Գրիզմանի տեղափոխության համար, փոխարենը, որպեսզի հրավիրեր ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, ում հետ Մեսսին ընկերական հարաբերություններ ունի: 

Եթե Մեսսիի փոխհարաբերությունները աշխարհի չեմպիոնի հետ չշտկվի, «կապտանռնագույններ»-ը ստիպված կլինեն բաժանվել Գրիզմանից: 

Հաղորդվում է, որ Գրիզմանը կարող է ընգրկվել Նեյմարի հնարավոր վերադարձի գործարքի մեջ: