06.10.2019 12:00

Գատուզոն կարող է վերադառնալ «Միլան»

Գատուզոն կարող է վերադառնալ «Միլան»

«Միլան»-ի նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարող է կրկին գլխավորել իտալական ակումբը: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:  

«Ռոսոներիներ»-ի ղեկավարությունը մտադիր է բաժանվել ներկա գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոյից թիմի անբավարար արդյունքների համար: 
 
Նշվում է, որ Ջամպաոլոյին փոխարինելու հիմնական թեկնածուն հենց Գատուզոն է: 
 
Ինքը իտալացի մասնագետը պատրաստ է վերադառնալ «Միլան», եթե ակումբից հեռանա տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին: