06.10.2019 12:29

Ռիբերին՝ Ա Սերիայի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Ռիբերին՝ Ա Սերիայի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին դարձել է Իտալիայի առաջնության՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: 

Նախորդ ամսում 36-ամյա խաղացողը մասնակցել է 5 խաղի, դարձել 2 գոլի և 1 գոլային փխանցման հեղինակ: 

Ֆրանսիացին արդյունավետ գործողություններով էր աչքի ընկնում 3 անընդմեջ խաղում: 

Հիշեցնենք, որ Ռիբերին նախորդ ամռանն է միացել «Ֆիորենտինա»-ին: