06.10.2019 13:00

Խաբիբ. Ռոնալդուն ինձ խոստովանել է՝ Մեսսիի շնորհիվ է այդքան ուժեղ դարձել

 Խաբիբ. Ռոնալդուն ինձ խոստովանել է՝ Մեսսիի շնորհիվ է այդքան ուժեղ դարձել

UFC-ի ռուսաստանցի թեթև քաշային չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը պատմել է առանձին զրույցի մասին, որը կայացել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Ես «Ռեալի» վաղեմի երկրպագու եմ և ընկերություն եմ անում Ռոնալդուի հետ, այնպես որ նրա և Լիոնել Մեսսիի միջև կընտրեի նրան։ Բայց չի կարելի ասել, որ արգենտինացին արժանի չէ լավագույնի կոչմանը։ Կրիշտիանուն ինձ պատմել է, որ հենց Մեսսիի հետ մրցակցության շնորհիվ է նա այնքան ուժեղ է դարձել։ Երբ կա լավ, լուրջ մրցակից, նա քեզ դրդում է, որ ամեն օր մարզվես։ Նրանք միմյանց լրացնում են», - Նուրմագոմեդովի խոսքը մեջբերում է RT-ն։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալում» խաղացել է 2009-2018 թվականներին։