06.10.2019 13:30

Բուֆֆոն․ Մեսսին Ֆեդերերն է, Ռոնալդուն նման է Նադալին

Բուֆֆոն․ Մեսսին Ֆեդերերն է, Ռոնալդուն նման է Նադալին

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը համեմատել է թենիսիստներ Ռոջեր Ֆեդերերի և Ռաֆայել Նադալի մրցակցությունը Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մրցակցության հետ։ 

«Ֆեդերերը անսահման վարպետություն է ու տաղանդ, իսկ Նադալը` համառություն, ու միևնույն ժամանակ` տաղանդ։ Առանց դրա նա այդքան Մեծ սաղավարտի մրցաշարերում չէր հաղթի։ Նադալի ջանասիրաբար աշխատելը ու ինքնակատարելության հասնելու ձգտումը հնարավորություն են տվել նրան կանգնելու բոլոր ժամանակների լավագույն թենիսիստի կողքին։

Ինձ համար համեմատությունը առավել քան հասկանալի է ու ստիպում է ինձ ժպտալ։ Մեսսին Ֆեդերերն է, իսկ Ռոնալդուն նման է Նադալին»,-նշել է Բուֆֆոնը Sportweek-ը։ 

Ռոջեր Ֆեդերերը 20 անգամ է կարիերայի ընթացքում հաղթել Մեծ սաղավարտի մրցաշարերում, իսկ Նադալը 19 անգամ է հաղթող է ճանաչվել։