07.10.2019 09:36

Նովակ Ջոկովիչը՝ Տոկիոյի մրցաշարի հաղթող

Նովակ Ջոկովիչը՝ Տոկիոյի մրցաշարի հաղթող

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճեց թենիսի Տոկիոյի մրցաշարի հաղթողի կոչումը։ Սերբ մարզիկը եզրափակիչում մրցել է ավստրալացի Ջոն Միլմենի հետ եւ առավելության է հասել 6։3, 6։2 հաշվով։ Պայքարը տեւել է 1 ժամ 10 րոպե։

Տոկիոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,9 միլիոն դոլար էր։