07.10.2019 10:00

6 կարմիր քարտ 1 խաղում (տեսանյութ)

6 կարմիր քարտ 1 խաղում (տեսանյութ)

Գվատեմալայի առաջնության 12-րդ տուրում առաջատար «Մինիսիպալը» մրցել է «Շելախուի» հետ։ 58-րդ րոպեին «Շելախուի» դարպասին նշանակվել է վիճահարույց 11 մետրանոց, որն արդյունավետ իրացնել չի հաջողվել, սակայն դարպասապահի հետ մղած գնդակին առաջինը հասել է «Մունիսիպալի» խաղացողը եւ գրավել դարպասը։

«Շելախուի» ֆուտբոլիստներն արդարացիորեն պահանջել են չգրանցել գոլը, քանի որ 11 մետրանոցի իրացման պահին գոլի հեղինակը մտել է տուգանային հրապարակ։ Վիճաբանությունն ավարտվել է երկու թիմերի խաղացողների բախումով։ Դրա հետեւանքով երկու կարմի քարտ են ստացել «Մունիսիպալի», 4 կարմի քարտ՝ «Շելախուի» ֆուտբոլիստները։

Հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով՝ «Մունիսիպալի» օգտին։