07.10.2019 08:45

Լա Լիգա. «Բարսելոնա»-ն տանը ջախջախեց «Սևիլիա»-ին (տեսանյութ)

Լա Լիգա. «Բարսելոնա»-ն տանը ջախջախեց «Սևիլիա»-ին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում 4:0 հաշվով ջախջախեց «Սևիլիա»-ին:

27-րդ րոպեին շրջադարձ հարվածով մրցակցի դարպասը գրավեց Սուարեսը: 32-րդ և 35-րդ րոպեներին կատալոնացիներև ևս երկու գոլ խփեցին. աչքի ընկան Վիդալն ու Դեմբելեն: Երկրորդ կեսում միակ գոլը հեղինակեց Մեսսին, ով աչքի ընկավ տուգանայինից:

Հարկ է նշել, որ խաղավերջում «կապտանռնագույններ»-ի կազմում խաղադաշտից հեռացվեցին Ռոնալդ Արաուխոն և Ուսման Դեմբելեն:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն վաստակած 16 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական:

«Բարսելոնա» - «Սևիլիա»՝ 4:0