07.10.2019 11:00

Դե Խեա․ Ընդհանրապես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, սա ամենածանր փուլն է իմ կարիերայում

Դե Խեա․ Ընդհանրապես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, սա ամենածանր փուլն է իմ կարիերայում

«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Նյուքասլից» կրած պարտությունը՝ 0։1։

«Սա ամենածանր փուլն է իմ կարիերայում «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո։ Ընդհանրապես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում։ Չգիտեմ, թե ինչու է այսպես։ Ներողություն եմ խնդրում երկրպագուներից։ Մենք կշարունակենք պայքարել»,- Դե Խեայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

8 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է ընդամենը 9 միավոր եւ 12-րդ տեղում է։ Սա վատագույն մեկնարկն է մանչեսթերյան թիմի համար 30 տարում։