07.10.2019 11:37

Դեմբելեին կարող է որակազրկվել ու բաց թողնել «Էլ Կլասիկո»-ն

Դեմբելեին կարող է որակազրկվել ու բաց թողնել «Էլ Կլասիկո»-ն

«Բարսելոնա»-ի վինգեր Ուսման Դեմբելեն կարող է որակազրկվել երկու խաղով Լա լիգայի 8-րդ տուրի՝ «Սևիլիա»-ի դմե խաղում կարմիր քարտ ստանալու պատճառով: Այս մասին հաղորդում են իսպանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ ֆրանսիացին հեռացվել էր մրցավարի հասցեին կատարած արտահայտությունների համար: Նա շատ բուռն էր արձագանքել Մատեու Լաոսի՝ իր խաղընկեր Ռոնալդ Արաուխոյին հեռացնելու որոշմանը՝ ասելով՝ «դու շատ վատն ես»:

Եթե երկխաղյա որակազրկումը հաստատվի, Դեմբելեն կարող է բաց թողնել «Էյբար»-ի ու Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղերը:

Հիշեցնենք, որ «կապտանռնագույններ»-ը հաղթել էին 4:0 հաշվով: