07.10.2019 12:30

Օսական դժվարին պայքարում հաղթել է China Open-ի եզրափակչում

Օսական դժվարին պայքարում հաղթել է China Open-ի եզրափակչում

Ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական հաղթեց China Open-ը: Պեկինի մրցաշարի եզրափակչում Օսական 3 սեթում 3:6, 6:3, 6:2 հաշվով հաղթեց ավստրալուհի Էշլի Բարտիին: Դիմակայությունը տևեց 1 ժամ 51 րոպե:

Բարտիի ակտիվում 6 էյս է, 3 կրկնակի սխալ ու 1 իրացված բրեյք-փոյնթ՝ 4 հնարավորից: Օսական 4 էյս է կատարել, 3 սխալ թույլ տվել մատուցման ժամանակ ու իրացրել 3 բրեյք-փոյնթ:

2018-ին China Open-ը հաղթել էր Կարոլինա Վոզնիացկին, որն այս տարի կիսաեզրափակչում պարտվեց հենց Օսակային: