07.10.2019 11:06

Ուկրաինա. «Շթայնմայերի բանաձևի» հազարավոր հակառակորդներ փողոց են դուրս եկել

Ուկրաինա. «Շթայնմայերի բանաձևի» հազարավոր հակառակորդներ փողոց են դուրս եկել

Կիևում մի քանի հազար մարդ է հավաքվել Մայդանում՝ «Շթայնմայերի բանաձևի» դեմ բողոքի ցույցի:

Մայդանում ակցիայից հետո ցուցարարները շարժվել են դեպի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակ, որտեղ սկսել են վանկարկել՝ «Ո՛չ՝ կապիտուլյացիային»:

Ցուցարարները դեմ են հանդես գալիս իշխանության բոլոր այն գործողություններին, որոնք, իրենց կարծիքով, տանում են կապիտուլյացիայի կամ ազգային շահերի զիջման: Նման գործողություն են նրանք համարում «Շթայնմայերի բանաձևը», որը ենթադրում է «հատուկ կարգավիճակի» տրամադրումը Դոնբասին և ուկրաինական ուժերի հեռացումը սահմանային գծից:

Ցուցարարների շարքում են եղել նաև նախկին նախագահ Պյոտր Պոռոշենկոն և նրա կինը՝ Մարիան:

Դա առաջին խոշոր բողոքի ցույցն է եղել Զելենսկու՝ նախագահ ընտրվելուց ի վեր:

Փոխանցում է BBC-ն: