07.10.2019 11:45

Երկրորդ իրազեկիչը պատրաստ է ցուցմունք տալու Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի մասին

Երկրորդ իրազեկիչը պատրաստ է ցուցմունք տալու Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցի մասին

Եվս մի իրազեկիչ պատրաստ է տեղեկություններ հաղորդելու Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի մասին, որի պատճառով ԱՄՆ նախագահին պաշտոնանկություն է սպառնում:

Այդ մարդու՝ ցուցմունք տալու պատրաստակամության մասին հաղորդել է իրավաբան Մարկ Զեյդը, որը ներկայացնում է առաջին իրազեկիչի շահերը: Վերջինս ԿՀՎ աշխատակից է և կոնգրեսին ու իշխանություններին հայտնել է երկու նախագահների միջև տեղի ունեցած և իրեն անհանգստացրած հեռախոսազրույցի մասին: Ի դեպ, երկրորդ իրազեկիչը նույնպես հեռախուզության աշխատակից է:

Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ պետական կարևորության տեղեկություններ հաղորդող իրազեկիչների (whistleblowers) ինքնությունը չի բացահայտվում, և նրանց անվտանգությունը երաշխավորվում է իշխանությունների կողմից:

Երկրորդ իրազեկիչը արժեքավոր է այնքանով, որ, ինչպես ենթադրվում է, նա անձամբ է լսել Թրամփի խոսակցությունը Զելենսկու հետ: Ի դեպ, խոսակցությանը ներկա են եղել նաև այլ պաշտոնյաներ, օրինակ՝ պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Փոխանցում է BBC-ն: