07.10.2019 12:20

Հոնկոնգում բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ դիմակ կրելու արգելքի

Հոնկոնգում բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ դիմակ կրելու արգելքի

Կիրակի օրը, չնայած տեղատարափ անձրևին, տասնյակ հազարավոր մարդիկ Հոնկոնգում փողոց են դուրս եկել՝ ցույցերի ժամանակ ցանկացած դիմակ կրելու արգելքի դեմ:

Հակակառավարական ակցիաները արագորեն վերաճել են անկարգությունների: Ցուցարարներն սկսել են բարիկադներ կառուցել, արգելափակել են փողոցների երթևեկությունը, ինչպես նաև փորձել են ավերել մայրցամաքային Չինաստանի հետ կապ ունեցող ընկերությունների շենքերը:

Ոստիկանությունը արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և մահակներ է գործի դրել: Ոստիկանները ցուցարարների դեմքերի վրայից պոկել են դիմակները: Շատերը վնասվածքներ են ստացել:

Արգելքը մտցրել է Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քարի Լամը՝ դեռևս գաղութային ժամանակներում ընդունված օրենքի հիման վրա, երբ Հոնկոնգը Բրիտանիայի կառավարման ներքո էր գտնվում:

Ցուցարարների կարծիքով՝ Չինաստանի կառավարման տակ գտնվող Հոնկոնգի ինքնավար շրջանում աստիճանաբար խախտվում են ժողովրդավարական իրավունքները:

Փոխանցում է BBC-ն: