Աղբյուր. ԵՄ-ն կահամաձայնի Brexit-ի նոր հետաձգման, եթե Լոնդոնը դիմի նման խնդրանքով

Եվրամիության անդամ պետությունները կհամաձայնեն հերթական անգամ հետաձգել Brexit-ը, եթե համապատասխան դիմում ստացվի Լոնդոնից:
Այդ մասին ТАСС-ի թղթակցին երկուշաբթի հայտնել է աղբյուրը ԵՄ Խորհրդի երկրներից մեկի պատվիրակությունից:
«Եթե Լոնդոնը նոր հետաձգում խնդրի, ապա ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, կհամաձայնի, քանի որ այստեղ հասկանում են՝ ավելի լավ է հերթական անգամ հետաձգել, քան Brexit-ն իրականացնել առանց գործարքի»,- ասել է աղբյուրը:
Փոխանցում է tass.ru-ն: