07.10.2019 15:00

Reuters. ԱՄՆ-ը սիրիացի քրդերին չի պաշտպանի թուրքական ուժերից

Reuters. ԱՄՆ-ը սիրիացի քրդերին չի պաշտպանի թուրքական ուժերից

Միացյալ Նահանգները քրդական «Սիրիական դեմոկրատական ուժերի» հրամանատարությանը տեղեկացրել է, որ ամերիկյան ուժերը քրդերին չեն պաշտպանի թուրք զինվորականներից: Այդ մասին այսօր հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի:

Վերջինիս տվյալներով՝ ԱՄՆ-ը տարհանել է երկու հսկիչ պահակակետեր Սիրիայի հյուսիսիում: Ամերիկյան մյուս ուժերն այդ շրջանում առայժմ մնում են իրենց դիրքերում:

Թուրքիայի ղեկավարության վերջին հայտարարությունը վկայում է բուֆերային գոտու նախագծի շուրջ ԱՄՆ-ի հետ որոշ տարաձայնությունների առկայության մասին, և այդ պատճառով էլ Թուրքիան չի բացառում Սիրիայի հյուսիսում սեփական ուժերով ռազմական գործողություն անցկացնելու հավանականությունը: Էրդողանը նշել է, որ ռազմական գործողությունը կանցկացվի ցամաքային  միավորումների և օդուժի կիրառմամբ:

Փոխանցում է tass.ru-ն: