07.10.2019 15:31

Էրդողանը տեղեկացրել է Սիրիայի հյուսիս-արևելքից ԱՄՆ զորքերը դուրս բերելու մասին

Էրդողանը տեղեկացրել է Սիրիայի հյուսիս-արևելքից ԱՄՆ զորքերը դուրս բերելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգներն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայի հյուսիս-արևելքից, որտեղ Անակարան մտադիր է անվտանգության գոտի ստեղծել:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մեր բանակցություններից հետո, որոնք կայացել են երեկ երեկոյան, սկսվել է ամերիկյան զորքերի դուրսբերումը, ինչպես և խոստացել էր պարոն նախագահը»,- Անկարայի օդանավակայանում լրագրողներին ասել է Էրդողանը Սերբիա մեկնելուց առաջ:

Թուրքիայի նախագահը հիշեցրել է իր վերջին խոստումը՝ «անակնկալ մտնել Սիրիա»՝ նոր գործողություն անցկացնելու համար: «Եվ մենք վճռականորեն ենք տրամադրված, քանի որ ահաբեկչական սպառնալիքն անընդունելի է մեզ համար»,- հավելել է Էրդողանը:

Փոխանցում է tass.ru-ն: