07.10.2019 17:17

Դատավոր Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Դատավոր Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվել է Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նիստի մեկնարկին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն  էին ներկայացրել դատավորին:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, Դանիբեկյանը հրապարակեց դատական ակտը, ըստ որի՝ մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։