07.10.2019 17:36

Իրաքում հոգևորականները աղջիկներ են մատակարարում կլիենտներին

Իրաքում հոգևորականները աղջիկներ են մատակարարում կլիենտներին

Իրաքում հոգևորականները վերահսկում  և իրենք էլ կազմակերպում են մարմնավաճառությունը՝ ժամանակավոր «ամուսնություն՝ հաճույքի համար» շիա- պրակտիկայի միջոցով, պարզել են BBC-ի արաբական ծառայության լրագրողները:

«Ծածկի տակ» անցկացվող հետաքննության ընթացքում լրագրողները պարզել են, որ իսլամ հոգևորականներից շատերը, որ աշխատում են, այսպես կոչված՝ Բաղդադի խոշոր մզկիթների ամուսնական գործակալություններում, պատրաստ են կազմակերպելու «ամուսնություն՝ հաճույքի համար»: Որոշ դեպքերում նման «ամուսնությունը» տևում է ընդամենը մեկ ժամ և օգտագործվում է ուղղակի սեքսի համար: Դեպքեր են եղել, երբ մոլլան պատրաստ է եղել տարեց տղամարդուն «ամուսնացնել» ինը տարեկան աղջկա հետ:

Հոգևորականները նաև կարող են «կին» առաջարկել նման «ժամանակավոր ամուսնության» համար: Ինչպես երևում է լրագրողների նկարահանած հետաքննչական ֆիլմից՝ այդ հոգևորականները, ըստ էության, սուտենյորի ֆունկցիաներ են կատարում:

Ժամանակավոր ամուսնությունը, որն արաբերեն անվանում են «մուտ՛ա», բավական վիճելի շիական պրակտիկա է, որի համար կնոջը գումար են վճարում: Ենթադրաբար՝ այդ ավանդույթն սկսվել է այն ժամանակ, երբ մուսուլման տղամարդկանց  թույլատրվել է ժամանակավորապես «ամուսնանալ» ճանապարհորդությունների ընթացքում:

Փոխանցում է BBC-ն: