08.10.2019 13:04

Հրայր Թովմասյանի վերաբերյալ Բաբաջանյանի դիմումն ուղարկվել է ՀՔԾ

Հրայր Թովմասյանի վերաբերյալ Բաբաջանյանի դիմումն ուղարկվել է ՀՔԾ

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Հակոբյանը գրում է.

«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում ներկայացված հանգամանքները քրեական դատավարության ընթացակարգերով ստուգելու նպատակով»: