«Բացառիկ իմաստուն» Թրամփը գովում է ինքն իրեն և սպառնում ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թչամփը սպառնացել է իսպառ ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե Անկարան անի մի բան, որն ամերիկյան առաջնորդն անթույլատրելի կհամարի: Թե ինչ է նկատի ունեցել Թրամփը՝ պարզ չէ:
Այս հայտարարությունը հնչել է Սիրիայի հյուսիսում սիրիացի քրդերի դեմ Թուրքիայի նախապատրաստած ռազմական գործողության ֆոնին: Ի դեպ, սիրիացի քրդերն ԱՄՆ-ի դաշնակիցներն էին «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում:
Հունվարին Թրամփն արդեն մի անգամ սպառնացել էր ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե Անկարան համարձակվի գրոհել Սիրիայում քրդերի դիրքերը՝ ամերիկացի զինվորներին այնտեղից դուրս բերելուց հետո:
«Ես վճռականորեն հայտարարել եմ այն ժամանակ և հիմա էլ կրկնում եմ. եթե Թուքրիան այնպիսի բան անի, որ ես, իմ մեծ և բացառիկ իմասնությամբ, համարեմ անթույլատրելի, ապա ես լիովին կոչնչացնեմ և կկործանեմ Թուրքիայի տնտեսությունը (ինչպես արել եմ նախկինում)»,- Twitter-ում գրել է Թրամփը:
Փոխանցում է BBC-ն: