08.10.2019 12:34

Վալերի Օսիպյանն ազատվեց վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից

Վալերի Օսիպյանն ազատվեց վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վալերի Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից: Փոխանցում է «Ազատություն»-ը: 

Օսիպյանն ընդամենը երեք շաբաթ աշխատեց այս պաշտոնում:

Սեպտեմբերի 18-ին նա ազատվել էր Հայաստանի ոստիկանապետի պաշտոնից՝ հենց նույն օրը նշանակվելով վարչապետի գլխավոր խորհրդական: Օսիպյանն առայժմ չի մեկնաբանել ոչ այսօրվա, ոչ էլ ոստիկանապետի պաշտոնից ազատվելը: