08.10.2019 13:35

Ադրբեջանի վարչապետը հրաժարական է տվել

Ադրբեջանի վարչապետը հրաժարական է տվել

Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին երեքշաբթի խորհրդարանի նիստում  տեղեկացրել է Միլլի մեջլիսի նախագահ Օկտայ Ասադովը:

Ասադովը շնորհակալություն է հայտնել Նովրուզ Մամեդովին կառավարության ղեկավարի պաշտոնում նրա կատարած աշխատանքի համար:

Մամեդովը վարչապետի պաշտոնն զբաղեցնում էր 2018 թ. ապրիլից:

Իր հերթին՝ խորհրդարանը համաձայնություն է տվել նախագահի՝ տնտեսական հարցերով օգնական, 62-ամյա Ալի Ասադովին երկրի վարչապետ նշանակելուն:

Փոխանցում է tass.ru-ն: