08.10.2019 13:51

Արմեն Գեւորգյանը չի կարող լքել երկիրը. դատարանը մերժեց միջնորդությունը. ՀԺ

Արմեն Գեւորգյանը չի կարող լքել երկիրը. դատարանը մերժեց միջնորդությունը. ՀԺ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոց ստորագրությունը վերացնելու կամ ՀՀ–ից բացակայելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը:

«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Վերջինս երեկ դատարանին միջնորդել էր վերացնել Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ դրա անհնարինության դեպքում թույլ տալ նրան մեկ շաբաթով բացակայել հանրապետությունից։ Ըստ այդմ՝ Արմեն Գեւորգյանը պետք է հերթական բուժզննությունն անցնի Ավստրիայում, ինչի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր են ներկայացվել դատարանին։ Միաժամանակ Գեւորգյանը պետք է նաեւ գործնական հանդիպումներ ունենար: