08.10.2019 14:18

Reuters. Հոնկոնգում դիմակ կրելու համար ձերբակալվել է 77 մարդ

Reuters. Հոնկոնգում դիմակ կրելու համար ձերբակալվել է 77 մարդ

Հոնկոնգի ոստիկանությունը երեքշաբթի ձերբակալել է առնվազն 77 մարդու՝ չնայած կառավարության արգելքին՝ դիմակ կրելու համար: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը:

Անցյալ ուրբաթ Հոնկոնգի իշխանությունները արգելք էին մտցրել ցույցերի և հրապարակային միջոցառումների ժամանակ դիմակ կրելու նկատմամբ: Այդ արգելքի խախտումը կարող է պատժվել ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամանակով, և տուգանքով՝ 25 հազար հոնկոնգյան դոլարի չափով (3,2 հազար դոլար):

Փոխանցում է tass.ru-ն: