Իրաքյան Քրդստանի իշխանությունները Ռուսաստանին կոչ են արել օգնել Սիրիայի քրդերին

Իրաքի Քրդստանի ինքնավար շրջանի իշխանությունները դիմել են Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին՝ խնդրելով ապահովել քրդերի անվտանգությունը Սիրիայում:
Այդ մասին այսօր տեղեկացրել է քրդական Rudaw լրատվական գործակալությունը՝ հղում անելով Քրդստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավարի աշխատակազմի և ինքնավարության նախկին նախագահ Մասուդ Բարզանիի հայտարարությանը:
Երկուշաբթի օրը Լավրովը հանդիպել է Քրդստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները:
Մասուդ Բարզանին քրդական ազգային հերոս Մուստաֆա Բարզանիի որդին է, Քրդական ինքնավար հանրապետության վարչապետ Մասրուր Բարզանիի և նախագահ Նեչիրվան Բարզանիի հայրը:
Փոխանցում է tass.ru-ն: