08.10.2019 15:44

Իրանցի «Անջելինա Ջոլին» ձերբակալվել է բռնության կոչերի համար

Իրանցի «Անջելինա Ջոլին» ձերբակալվել է բռնության կոչերի համար

Իրանում ձերբակալել են «Ինստագրամի» աստղ Սահար Տաբարին, որը հրապարակում է իր լուսանկարները՝ դերասանուհի Անջելինա Ջոլիի կերպարով:

Նրան աստվածանարգության և բռնության դրդելու մեղադրանք է ներկայացվել, հաղորդել է Tasnim լրատվական գործակալությունը:

22-ամյա Սահար Տաբարը աշխարհի ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ Ջոլիի կերպարով նրա լուսանկարները վիրուս էին դարձել: Լուրեր էին պտտվում, որ Ջոլիին նմանվելու համար նա 50 պլաստիկ վիահատություն է տարել:

Տաբարը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա դեմ բողոքներ են ստացվել: Նրան մեղադրում են աստվածանարգման, բռնության դրդելու, ապօրինաբար անշարժ գույք ձեռք բերելու, հագուստ կրելու կանոններն անտեսելու, երիտասարդների անբարոյական գործողությունների մղելու մեջ:

Հաղորդվում է, որ Սահար Տաբարի ձերբակալությունը դժգոհություն է առաջացրել համացանցում: Twitter-ի օգտատերերից մեկը հեգնանքով գրել է, որ Տաբարը ճիշտ կաներ՝ զբաղվել իշխանությունների համար ավելի պակաս սադրիչ գործունեությամբ, օրինակ՝ փողերի լվացմամբ կամ սպանություններով:

Փոխանցում է BBC-ն: