08.10.2019 16:26

El Pais. Ասանժին Լոնդոնում այցելողներին լրտեսելու առաջնահերթությունները

El Pais. Ասանժին Լոնդոնում այցելողներին լրտեսելու առաջնահերթությունները

Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին այցելելու հնարավորություն ունեցող ռուսաստանցիներն ու ամերիկացիները լրտեսվելու առաջնահերթ թիրախ են հանդիսացել  իսպանական մասնավոր պահպանական կազմակերպության համար, որը պատասխանատու է դիվանագիտական ներկայացուցչության պահպանության հարցում:

Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է El Pais թերթը:

Պարբերականն արդեն գրել է այն մասին, որ Undercover Global S.L. ընկերության սեփականատեր Դավիդ Մորալեսը ԿՀՎ-ին է հանձնել իր փաստաբանների և օգնականների հետ Ասանժի հանդիպումների ձայնագրություններն ու տեսագրությունները: Այժմ դրա համար Իսպաիայում Մորալեսի նկատմամբ հետաքննություն է կատարվում:

Թերթի տվյալներով՝ Մորալեսը Լոնդոնում իր աշխատակիցներին հրահանգել է, որ նրանք նախապես իրեն տեղեկացնեն «առաջնահերթ թիրախների»՝ ռուսաստանցիների և ամերիկացիների այցերի մասին դեսպանատուն: «Առաջնահերթ թիրախների» կատեգորիայի տակ են ընկել նաև որոշ փաստաբաններ, բժիշկներ, քաղաքական գործիչներ և ավստրալացի ընկերներ: Նրանց այցելություններից հետո հաշվետվություն է կազմվել՝ այցելության ամսաթվով, անձնագրի պատճենով, զրույցի բովանդակությամբ և հանդիպման տեսաերիզով: Օրինակ՝ Լոնդոնի դեսպանատուն այցի ժամանակ լրտեսվել է նաև դերասանուհի Պամելա Անդերսոնը, որն ավելի վաղ հայտարարել էր, թե ռոմանտիկ հարաբերությունների մեջ է WikiLeaks-ի հիմնադրի հետ:

Փոխանցում է tass.ru-ն: