08.10.2019 16:57

Բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է երեք գիտնականների

Բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է երեք գիտնականների

2019 թ. բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակ են ստացել երեք գիտնականներ՝ ամերիկացիներ Ուիլյամ Կելինը և Գրեգ Սեմենցան, և բրիտանացի Պետեր Ռաթքլիֆը:

Մրցանակի է արժանացել նրանց աշխատանքը՝ նվիրված այն բանին, թե ինչպես է օրգանիզմն արձագանքում թթվածնի ներկայությանը: Երեք գիտնականները պարզել են, որ բջիջները հարմարվում են օրգանիզմում թթվածնի պարունակության անկմանը:

Շվեդական գիտությունների ակադեմիան այս հետազոտության արդյունքները «պերճաշուք» է անվանել է և նշել, որ դրանք կարող են օգնել բուժելու անգամ քաղցկեղը:

Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվում է 110-րդ անգամ: Ընդհանուր առմամբ՝ դափնեկիր է դարձել 219 մարդ, այդ թվում՝ ընդամենը 12 կին:

Ամենաերիտասարդ դափնեկիրը եղել է 32 տարեկան՝ մրցանակը 1923 թ. ստացել է Ֆրեդերիկ Բանտինգը՝  արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորող հորմոնը՝ ինսուլինը հայտնաբերելու համար: Ամենատարեց դափնեկիրը 1966 թ. դարձել է 87-ամյա Փեյթոն Ռոուսը՝ ուռուցքների զարգացմանը խթանող մանրէների հայտնաբերման համար:

Փոխանցում է BBC-ն: