Բողոքի ցույցեր աշխարհի 60 երկրներում ՝ ընդդեմ կլիմայի փոփոխությունների

Extinction Rebellion (Ապստամբություն ընդդեմ ոչնչացման) կազմակերպության բողոքի ակցիաները նվիրված են կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին: Դրանք անցկացվում են աշխարհի շատ խոշոր քաղաքնորում՝ Լոնդոնում, Բեռլինում, Ամստերդամում, Սիդնեյում, Փարիզում: Էկոակտիվիզմը, ինչպես ասում են՝ քայլում է մոլորակով:
Extinction Rebellion –ում պնդում են, որ այս անգամ բողոքի ցույցերը հինգ անգամ ավելի լայնածավալ կլինեն, քան ապրիլին կազմակերպվածները, երբ ոստիկանությունը ձերբակալել էր ավելի քան 1100 մարդու:
Լոնդոնի ոստիկանության ներկայացուցիչները հաղորդել են, որ ժամը 12.30-ի դրությամբ արդեն ձերբակալվել է 135 ցուցարար: Էկոակտիվիստները պնդում են, որ ձերբակալվածների մեջ կա 81-ամյա մի կին:
Extinction Rebellion շարժումը, որը ձևավորվել է 2018 թ., պահանջում է, որ կառավարությունները արտակարգ դրություն հայտարարեն կլիմայական և էկոլոգիական իրավիճակի կապակցությամբ և անհապաղ միջոցներ ձեռք առնեն գլոբալ տաքացման դեմ պայքարելու ուղղությամբ:
Փոխանցում է BBC-ն: