09.10.2019 09:00

Թեհրանում բողոքել են կանանց մարզադաշտ թույլտվության դեմ

Թեհրանում բողոքել են կանանց մարզադաշտ թույլտվության դեմ

Թեհրանում  անցկացվել է ակցիա ՝ ընդդեմ կանանց մարզադաշտ թույլտվության։ Եվրանյուզի հաղորդմամբ, ցույցը կազմակերպվել է Իրանի և Կամբոջայի միջև աշխարհի գավաթի խաղարկության որակավորման հանդիպումից երեք օր առաջ. Իսլամական Հանրապետության հռչակումից հետո առաջին անգամ կին երկրպագուները  հնարավորություն են ստացել դիտել խաղը տրիբունաներից: Ցուցարարները ենթադրում են, որ դա կարող է փոխել  բոլոր իրանցիների կյանքը։

«Մենք կին մեհմեդականներ ենք, շիաներ, մենք ընդհանրապես գոհ չենք, թե ինչ է տեղի ունենում, քանի որ չի հարգվի մահմեդական կնոջ պատիվը: Իսկ դա լրջորեն կազդի մեզ վրա։ Մահմեդական կնոջ պատիվն ու արժանապատվությունը կոտնահարվի, եթե նրանք մտնեն բացառապես տղամարդկանց տարածություն»,- ասել են ցուցարարները։

Իրանում  կանանց  մուտքը մարզադաշտ թույլատրելու համար պայքարը ակտիվացել էր սեպտեմբերի  կեսերից, երբ երկրպագուհին, ում սպառնում էր ազատազրկում մարզադաշտ հայտնվելու համար, ինքնահրկիզվել էր։ ՖԻՖԱ-ն պնդել է վերացնել արգելքը։ Միջազգային արշավի ֆոնին Իրանի իշխանությունները թույլ են տվել նաև կանանց Կամբոջայի հետ խաղի տոմսեր գնել, որը կայանալու է հինգշաբթի։ Նաև երկրպագուների համար երկու սեկտոր են առանձնացրել։  Բայց քանի որ տոմսերը րոպեական վաճառվել են, տրիբունաներում կանանց գոտին կրկնակի ընդլայնել են։