09.10.2019 11:00

Վենգեր. Առաջարկներ եղել են, սակայն Պրեմիեր լիգա չեմ վերադառնա

Վենգեր. Առաջարկներ եղել են, սակայն Պրեմիեր լիգա չեմ վերադառնա

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ չի պատրաստվում մարզչական աշխատանքի անցնել Անգլիայում:

«Առաջարկներ ստացել եմ անգլիական ակումբներից, սակայն մերժել եմ դրանք: Ես երկար տարիներ գլխավորել եմ «Արսենալը» և շատ կապված եմ այդ ակումբի հետ: Չեմ ցանկանում աշխատել Անգլիայում:

Այնուամենայնիվ, ես պրոֆեսիոնալ եմ և ցանկություն ունեմ զբաղվել մարզչական աշխատանքով: Իմ ապագայի վերաբերյալ առաջիկայում հստակ որոշում կընդունեմ»,- Վենգերի խոսքը փոխանցում է Goal.com-ը