09.10.2019 13:00

«Ռոմա»-ի գլխավոր մարզիչը որակազրկվեց

«Ռոմա»-ի գլխավոր մարզիչը որակազրկվեց

«Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան որակազրկման պատճառով բաց կթողնի Ա Սերիայի շրջանակում կայանալիք առաջիկա երկու հանդիպումները: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ «Կալյարի»-ի դեմ խաղում ավելացրած ժամանակում «գայլեր»-ի հարձակվող Նիկոլա Կալինիչը մրցակցի տուգանային հրապարակում վայր ընկավ, իսկ մրցավարն այդ դրվագում խախտում չտեսավ և 11-մետրանոց չնշանակեց, ինչը զայրացրեց Ֆոնսեկային: Վերջինս էլ խաղի ավարտից հետո մոտեցավ մրցավարին և վիճաբանեց նրա հետ և կարմիր քարտ ստացավ:

Բացի դրանից, «Ռոմա»-ն տուգանվել է 15 հազար եվրոյով, քանի որ խաղի ժամանակ թիմի ֆիտնես-մարզիչը գտնվել է պահեստայինների նստարանին, ինչը նրան չէր թույլատրվում: