09.10.2019 13:29

Բաստիան Շվայնշտայգերն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

 Բաստիան Շվայնշտայգերն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

«Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Ժամանակն է եկել։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և իմ թիմերին՝ «Բավարիային», «Մանչեսթեր Յունայթեդին», «Չիկագո Ֆայրին» և Գերմանիայի հավաքականին։

Եվ, իհարկե, Անու Իվանովիչին և իմ ընտանիքին աջակցության համար: Շնորհակալություն», - գրել է Շվայնշտայգերը Twitter-ում։

35-ամյա Շվայնշտայգերը «Բավարիայի» կազմում 8 անգամ հաղթել է Գերմանիայի առաջնությունում, յոթ անգամ՝ Գավաթում, երկու անգամ՝ Սուպերգավաթում և Լիգայի գավաթում, մեկական անգամ՝ Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի Սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նա դարձել է Անգլիայի գավաթակիր, իսկ Գերմանիայի հավաքականի կազմում երկու անգամ զբաղեցրել է երրորդ տեղը աշխարհի առաջնություններում, իսկ 2014-ին դարձել է աշխարհի չեմպիոն: Ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնություններին, այստեղ Շվայնշտայգերը հավաքականի հետ զբաղեցրել է երկրորդ և երրորդ տեղերը: