09.10.2019 11:48

Թուրքիան սպառնում է սիրիացի քրդերին

Թուրքիան սպառնում է սիրիացի քրդերին

Թուրքիան հայտարարել է, որ Սիրիայի հարավ-արևելքում՝ քրդական զինյալների վերահսկողության տակ գտնվող շրջանում, ավարտվել են ռազմական գործողության նախապատրաստությունները, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անկարային նախազգուշացրել է չփորձել օգտվել նրանից, որ ԱՄՆ-ն այնտեղից դուրս է բերում իր ուժերը: Թրամփը նույնիսկ հայտարարել է, որ իսպառ կոչնչացնի թուրքական տնտեսությունը, եթե Անկարան, նրա խոսքով՝ «չափուսահմանն անցնի»:

Մինչդեռ սիրիացի քրդերի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է երկխոսել Դամասկոսի և Մոսկվայի հետ՝ փորձելով որևէ կերպ լրացնել Թուրքիայի հետ սահմանամերձ շրջաններում անվտանգության վակուումը՝ եթե ամերիկյան զորքերն այնտեղից դուրս բերվեն:

Թուրքիայի իշխանությունները մտադիր են Սիրիայի հյուսիս-արևելքում, սահմանի երկայնքով, 32 կիլոմետրանոց «անվտանգության գոտի» ստեղծել՝ այնտեղից դուրս մղելով քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում:

Փոխանցում է BBC-ն: