09.10.2019 12:00

Սպիտակ տունը դեմոկրատների հետ չի համագործակցի Թրամփի իմպիչմենտի հարցում

Սպիտակ տունը դեմոկրատների հետ չի համագործակցի Թրամփի իմպիչմենտի հարցում

Երեքշաբթի Սպիտակ տունը ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատներին ծանուցել է, որ մտադիր չէ նրանց հետ համագործակցել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հարցով:

«Զուտ քաղաքական պատճառներով դեմոկրատները որոշել են, որ 2016 թ. ընտրությունների արդյունքները չեղարկելու նրանց ցանկությունը իրենց թույլ է տալիս ինչ-որ հետաքննություն անցկացնել իմպիչմենտի գործընթացի շրջանակներում, ինչը հակասում է յուրաքանչյուր ամերիկացու համար երաշխավորված հիմնական իրավունքներին»,- նշված է Սպիտակ տան մամուլի քարտոիղար Ստեֆանի Գրիշեմի հրապարակված հայտարարության մեջ: Մամուլի քարտուղարը հերթական անգամ ընդգծել է, որ Թրամփը «ոչ մի վատ բան չի արել, և դեմոկրատներին դա հայտնի է»:

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Սպիտակ տան կողմից համագործակցության մերժումը համարել է դեմոկրատիային դավճանելը թաքցնելու փորձ:

«Նախագահը փորձում է անօրենություն մտցնել: Նրա գործողությունները սպառնում են մեր ազգային անվտանգությունը, խախտում են սահմանադրությունը, խարխլում են մեր ընտրությունների ամբողջականություն: Սպիտակ տան նամակը դեմոկրատիային դավաճանելը թաքցնելու ևս մի փորձ է, և հաստատելու, որ նախագահն օրենքից վեր է:… Պարոն նախագահ, դուք օրենքից վեր չեք: Դուք պատասխանատվության եք ենթարկվելու»,- ասվում է  ստորին պալատի խոսնակի՝ երեքշաբթի երեկոյան տարածված հայտարարության մեջ:

Փոխանցում է tass.ru-ն: