09.10.2019 12:40

Գուայդոն հայտարարել է հոկտեմբերի 24-ին բողոքի ցույց անցկացնելու մասին

Գուայդոն հայտարարել է հոկտեմբերի 24-ին բողոքի ցույց անցկացնելու մասին

Վենեսուելայի ընդդիմությունը հոկտեմբերի 24-ին բողոքի ցույց կանցկացնի Սուլիա հյուսիսարևմտյան նահանգում:

Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, փոխանցում է Union Radio ռադիոկայանը:

«Մենք կպատասխանենք այն մարդկանց, ովքեր փոփոխություններ են պահանջում, և հոկտեմբերի 24-ին մենք՝ պատգամավորներս, փողոց դուրս կգանք Սուլիա նահանգում, որպեսզի պաշտպանենք մեր ժողովրդին»,- ասել է Գուայդոն:

Այդ տարածաշրջանում, որտեղ գտնվում է երկրում բնակչության թվով երկրորդ խոշոր Մարակայբո քաղաքը, արդեն երկար ժամանակ է՝ դժվարություններ կան ջրամատակարարման և էլեկտրամատակարարման հետ կապված:

Տարեսկզբից Վենեսուելայում բազմիցս շարքից դուրս են եկել էլեկտրահաղորդակցության գծերն ու ենթակայանները: Ամենախոշոր վթարը տեղի է ունեցել մարտի 7-ին, երբ մի քանի օր առանց էլեկտրականության էին մնացել Կարակասը և նահանգների մեծ մասը: Կառավարության տվյալների համաձայն՝ պատճառը եղել էր դիվերսիան Սիմոն Բոլիվարի անվան ՀԷԿ-ում: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վթարի համար պատասխանատվությունը դրել էր «ամերիկյան իմպերիալիզմի» վրա: ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել էր այդ մեղադրանքները:

Փոխանցում է tass.ru-ն: