09.10.2019 13:53

Բաքվում ձերբակալվել են արտոնված հանրահավաքի մասնակիցներ

Բաքվում ձերբակալվել են արտոնված հանրահավաքի մասնակիցներ

Բաքվի կենտրոնում տեղի է ունեցել տասը տարուց ի վեր առաջին արտոնված բողոքի ցույցը:

Ցույցի մասնակիցների գլխավոր պահանջը եղել է հավաքների ազատությունը: Չնայած արտոնված լինելուն՝ ձերբակալվել է մի քանի տասնյակ ցուցարար:

Իշխանությունները հայտարարել են, որ ակցիայի կազմակերպիչները չեն կատարել համաձայնեցված պայմանները՝ ցուցարարների թիվն անցել է պայմանավորված 50-ից:

Փոխանցում է BBC-ն: