09.10.2019 14:26

CNN. ԱՄՆ վարչակազմը շուտով կհայտարարի «Բաց երկնքի» պայմանագրից դուրս գալու մասին

CNN. ԱՄՆ վարչակազմը շուտով կհայտարարի «Բաց երկնքի» պայմանագրից դուրս գալու մասին

ԱՄՆ վարչակազմը, ինչպես սպասվում է, շուտով պաշտոնապես կհայտարարի «Բաց երկնքի» մասին պայմանագրից դուրս գալու իր ծրագրերի մասին:

Այդ մասին տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրին՝ Միացյալ Նահանգների պաշտոնյաների շրջանակից:

Աղբյուրը չի մանրամասնել, թե նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հատկապես երբ է հայտարարելու դրա մասին:

Սենատում և Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները երեկ պետքարտուղար Մայքլ Փոմփեոյին և պաշտպանության նախարար Մարկ Էսփերին կոչ են արել հրաժարվել «Բաց երկնքի» պայմանագրից դուրս գալու պլաններից: Նրանք ԱՄՆ գործադիր իշխանությանը  նախատել են, որ նա այդ հարցով չի խորհրդակցել ո՛չ կոնգրեսի, ո՛չ էլ արտասահմանյան դաշնակիցների հետ:

Փոխանցում է tass.ru-ն: