09.10.2019 14:52

NYT. «Եթե Թուրքիան ներխուժի Սիրիայի հյուսիս, քրդերը կդիմադրեն»

NYT. «Եթե Թուրքիան ներխուժի Սիրիայի հյուսիս, քրդերը կդիմադրեն»

«Դեմոկրատական Սիրիայի ուժեր» դաշինքի մեջ մտնող քրդական զորամիավորումները զինված դիմադրություն ցույց կտան թուրքական զորքերին, եթե նրանք ներխուժեն Սիրիայի հյուսիս:

Այդ մասին ամերիկյան The New York Times թերթին հայտարարել է «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» կազմում քրդերի հրամանատար Մազլում Կոբանին:

«Մենք կդիմադրենք: Մենք արդեն կռվում ենք յոթ տարի և պատրաստ ենք նույնքան էլ կռվել»,- ասել է Կոբանին:

Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգները Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու որոշմամբ ցուցադրում է իր երկակի քաղաքականությունը սիրիացի քրդերի նկատմամբ, մինչդեռ «ոչ մի երկակիություն չպետք է լինի»: Կոբանին ամերիկացի ժողովրդին կոչ է արել «ճնշում գործադրել իրենց քաղաքական գործիչների և զինվորականների նկատմամբ՝ Թուրքիայի հարձակումը կասեցնելու նապատակով»:

Փոխանցում է tass.ru-ն: