Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Սիրիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ում տեղեկացրել է, որ թուրքական զորքերը սկսել են ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ ԱՄՆ դաշնակից իրաքցի քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջանում։
Գործողության նպատակն է քուրդ զինյալներին դուրս մղել Սիրիայի հյուսիսային շրջաններից և այնտեղ ստեղծել «անվտանգության գոտի»։ Այդ գոտում նախատեսվում է տեղավորել 3,6 մլն սիրիացի փախստականների։
Ավելի վաղ այդտեղ տեղակայված էր ամերիկյան զորքերի ոչ մեծ խումբ։ Քրդական աշխարհազորը նշանակալի օգնություն է ցուցաբերել դաշինքի ուժերին և սիրիական ընդդիմությանը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող պայքարում։ Մինչդեռ Թուրքիան Սիրիայի հյուսիսում, ի դեմս քրդական աշխարհազորի, սպառնալիք է տեսնում իր ազգային անվտանգությանը։
Քրդերը Սիրիայի հյուսիսում վերահսկում են ռազմագերիների ճամբարները, որտեղ պահվում են ԻՊ-ի մի քանի հազար նախկին գրոհայիններ և նրանց ազգականները։ Վտանգ կա, որ Թուրքիայի գրոհը տարածաշրջանում կարող է հանգեցնել նախկին գրոհայինների փախուստին ճամբարներից։
Փոխանցում է BBC-ն։