09.10.2019 18:16

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել նաև 1998-ից տեղի ունեցած դեպքերի հարազատներին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել նաև 1998-ից տեղի ունեցած դեպքերի հարազատներին

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է.

«Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ։ Նիստի ընթացքում որոշում կայացվեց աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկը էապես ընդլայնելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի հարազատներին: Այսինք 1998թ. մինչև մեր օրս: Հիշեցնեմ, որ մինչ այժմ փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա: Հիրավի` չափազանց կարևոր որոշում` հազարավոր ընտանիքների համար»: