Շանհայ․ Նովակ Ջոկովիչի հաղթական մեկնարկը

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերս» մրցաշարում։ Սերբ թենիսիստը 1 ժամ 10 րոպեում առավելության հասավ Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովի նկատմամբ 6։3, 6։3 հաշվով։
Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Ջոն Իսները։
Ջոկովիչն այս մրցաշարի անցած տարվա հաղթողն է։