10.10.2019 09:25

Շանհայ․ Կարեն Խաչանովը հաղթեց մեկնարկային մրցախաղում

Շանհայ․ Կարեն Խաչանովը հաղթեց մեկնարկային մրցախաղում

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերս» մրցաշարում։ Երկրորդ շրջանում հայ թենիսիստը երկու սեթում պարտության մատնեց ամերիկացի Թեյլոր Ֆրիցին՝ 6:2, 6:4։ Պայքարը տեւեց 1 ժամ 10 րոպե։ Առաջին շրջանում Խաչանովն ազատ էր։

Երրորդ շրջանում նրա մրցակիցը կլինի իտալացի Ֆաբիո Ֆոնյինին, որը պայքարից դուրս էր թողել բրիտանացի Էնդի Մարեյին։

Շանհայի մրցաշարի անցած տարվա եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը պարտության է մատնել խորվաթ Բորնա Չորիչին։